Քաղաքական 12:30 12/04/2023 Հայաստան

Վրթանեսյանը՝ հրապարակած տեսանյութի մասին. ՊՆ-ն պարտավոր է նորմալ բացատրություն տալ, թե ինչ է եղել

Պաշտպանության նախարարության հապարակած տեսանյութը դիտելուց հետո «Ռազմինֆո» կայքի համակարգող, անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի առաջին ռեակցիան բարկությունն է եղել։

«Ջղայնությունն էր ընդհանուր վիճակից։ Կանգնած ադրբեջանցիների հետ զրուցում են, նույնիսկ ռազմական իրավիճակ չէ, կարծես կենցաղային հարցով վեճ լինի։ Բայց երբ ուշադիր մի քանի անգամ նայում ենք, պարզ է դառնում, որ մի բան էն չի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Վրթանեսյանը։

Փորձագետի խոսքով, ՊՆ հրապարակած տեսանյութից տպավորություն է ստեղծվում, որ ընդամենը մի մեքենայով ադրբեջանցիները եկել են ու մի քանի տասնյակ հայ զինվորականների վրա գոռգոռացել են, կռիվ սարքել, կրակել։

«Երբ ուշադիր նայում ես, տեսնում ես, որ ՊՆ հրապարակած նկարագրությունը չի համատասխանում նրան, ինչ երևում է տեսանյութում։ Կարծում եմ, որ ադրբեջանցիներն ավելի շատ են, իրականում ադրբեջանցիներն ավելի շուտ են այդտեղ եկել, ավտոմեքենայով զուտ գալիս են լրացուցիչ ուժեր։ Ըստ այդմ, ՊՆ-ն պարտավոր է նորմալ բացատրություն տալ, թե ինչ է տեղի ունեցել, ոչ թե ցրել, ասել՝ առաջինն ադրբեջանցիներն են կրակել։ Ի վերջո դա ծիծաղելի է, չհասկացա՝ հիմա մենք Ադրբեջանի հետ բարեկա՞մ երկրներ ենք, որ կարևոր է, թե ով է կրակել առաջինը, թե՞ մենք այնուամենայնիվ շարունակում ենք մնալ պատերազմական իրավիճակում։  Տեսանյութում չկան սպանությունները, կրակոցներ կան, բայց պարզ չէ, դրանք ճակատագրական կրակոցներն են, թե դրանից առաջ կամ հետո էլ եղել են, բացի այդ ՊՆ-ի նկարագրությունները խիստ թերի են, եթե գրում են, որ չորս հոգի եկել են, ապա տեղում եղածների մի մասը ովքե՞ր էին»,-ասաց նա։

Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր ընկերներին. «Պատմե՛ք, հարգելի ընկերնե՛ր, թե ինչ եք զգում ՊՆ-ի հրապարակած տեսանյութը դիտելուց հետո»։  Ի պատասխան շատերը նշել են, որ զգում են ամոթ, ափսոսանք, ցավ, անզորություն, տեսնում են բարդակ, չկրակելու հրաման և այլն։

Հարցին, արդյոք պաշտպանության նախարարությունը հաշվի առե՞լ է տեսանյութի քարոզչական ազդեցությունը, փորձագետը դժվարացավ հստակ պատասանել.

«Ոչինչ չեմ կարող ասել։ Միգուցե սովորական հիմարություն է նման տեսանյութ հրապարակեը։ Իսկ գուցե հատո՞ւկ են արել, որպեսզի նման քննարկումներ հրահրեն ու թեման շեղեն այն կարևոր հարցից, թե ինչ է այնտեղ կատարվում։ Միգուցե հաշվարկ էին արել ու նման քարոզչական արձագա՞նք էին ուզում,  որ մեղադրանքներն ուղղված լինեն զինվորներին, ստեղծվի  հուսալքության զգացում այն դիտողների մոտ։  Չեմ կարող ասել, ամեն ինչ սպասելի է այս իշխանությունից։ Իսկ կարևոր հարցն այն է,  ինչո՞ւ է  թշնամին մեր հողում իրեն այդքան ազատ զգում, որ օրը ցերեկով գալիս է  մեր տարածքում աշխատող զինվորակաների վրա։ Ի՞նչ է կատարվում  այնտեղ։ Սա է կարևորը, ոչ թե ո՞վ է առաջինը կրակել։  Ադրբեջանցիներն ընդհանրապես այդտեղ չպետք է լինեին»։

Նախարարության հրապարակած տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիները գտնվում են բարձունքների վրա, իսկ ՀՀ զինծառայողները՝ փոսի մեջ։ Ավելի վաղ՝ մարտի 30-ին ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն  ու մասնավորապես նշել. «Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության»։

Կարեն Վրթանեսյանը կատարյալ հիմարություն է որակում ԱԱԾ նման հիմնավորումը, որի նպատակը մարդկանց խաբելն է։

«Դիրքեր լինում են շատ տարբեր տեղերում։ Ո՞վ ասեց, որ պետք է լինեն միայն գերիշխղ դիրքեր։ Հեչ պարտադիր չէ, որ միայն բարձունքում լինի։ Եթե մեկը բարձունքում է, մյուսը դնում է  այդ բարձունքի տակ։ Չկա նման բան, որ դիրքերը պետք է լինեն  գերիշխող բարձունքներում։ Կատարյալ հիմարություն է ռազմական  լոգիկայով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}