Բանակցությունների կանոնակարգված չլինելու և ադրբեջանական սադրանքի հետևանքով 4 զոհ ունենք. Տիգրան Աբրահամյան
«44-օրյա պատերազմից հետո նոր ձևավորված բնագծերում բազմաթիվ դեպքեր են գրանցվում ադրբեջանցիների զինծառայողների կողմից քաշքշուկների, դրանցով պայմանավորված տարբեր միջադեպերի, իսկ վերջին՝ երեկվա ողբերգական միջադեպի հետևանքով հայկական կողմը 4 զոհ է ունեցել»,-խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Վերջինս հարց ուղղեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ ասելով. «Բանակցություն ասվածը, որը տեղի է ունենում հայ և ադրբեջնացի զինծառայողների միջև, պայմանական ասած՝ սահմանային ճշգրտումների համատեքստում, ինչպե՞ս է կանոնակարգվում, ի՞նչ հրամանների և որոշումների հիման վրա: Ո՞վ է լիազորություն տալիս որևէ մեկին, որևէ հատվածում, հրամանատարական կազմից բանակցելու ադրբեջանցիների հետ և ըստ այդմ տարբեր իրավիճակներում դեպի հայկական դիրքեր եկող ադրբեջանցիների ուղղությամբ պայմանականորեն կրակ չբացելու կամ չզգուշացնելու համար»:
Փոխնախարար Արման Սարգսյանը հայտնեց, որ եթե տեղում տեղի են ունենում բանակցություններ, որպես կանոն, այն իրականացվում է հրամանատարների միջոցով՝ ներքին պայմանավորվածությունների հիման վրա:
«Որևէ ձևով հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կարող է բանակցելու անհրաժեշտություն առաջանալ, քանի որ «բանակցություն» ասվածը լայն հասկացություն է և փոքր հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելը բանակցությունների ձև է»-հայտնեց փոխնախարարը և հավելեց, որ նման իրավիճակներում այդտեղ սպաներ են լինում, որոնք օպերատիվ լուծումներ են գտնում՝ ճշտելով հրամանատարների հետ:
Փոխնախարարի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի հարցը համապարփակ լուծում կստանա կողմերի ձևավորած հանձնաժողովների միջոցով, իսկ տեղում բերված քարտեզների և տեղային այլ հարցերը՝ հնարավոր միջոցներով:
«Եթե մի կողմից կա սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով և դրա հիմքում դրված սկզբունքներ, թե ինչպես այն պետք է արվի, ապա լրիվ անհասկանալի է տեղում զինվորականների և հրամանատարների կողմից նախաձեռնություն վերցնելը և վարելը»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը և հավելեց. «Տեղում է հակասություն է առաջանաում, քանի որ երբ հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողներ են գալիս, ապա կանոնագիրքը լրիվ այլ բան է սահմանում: Փաստացի, բանակցությունների կանոնակարգված չլինելու և ադրբեջանական սադրանքի հետևանքով 4 զինծառայողի զոհվելու դեպք է արձանագրվել»:
Արման Սարգսյանը հակադարձեց, որ բանակցություններ կամ դրանց բացակայության պատճառով տեղի չի ունեցել միջադեպը, այլ ադրբեջանցիների կողմից արձանագրվել է սադրանք, որն ակնհայտ երևում է նաև ՊՆ-ի տարածած տեսագրությունից, երբ տրանսպորտային միջոցով մոտենում են, սադրում և կրակ բացում:
Հարակից հրապարակումներ`
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավումների շրջանակներում.Սեյրան Օհանյան
- Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են. Տեղից մանրամասներ է հայտնում պատգամավորը
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Մեր զինծառայողներն իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը». Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան