Մեր ռազմավարական խնդիրն այն է, որ գտնենք մենք «համակեցության բանաձևը»․ Փաշինյան
«Անվտանգային միջադեպերը նպատակ ունեն երկրի զարգացման դինամիկան կոտրել, դա ինձ համար ակնհայտ է։ Մենք պետք է շարունակենք կենտրոնանալ երկրի զարգացման օրակարգի վրա, քանի որ առանց դրա մենք անվտանգային խնդիրները չենք կարող լուծել»,- ԱԺ-ում ասաց Փաշինյանն ու շարունակեց․
«Մյուս կողմից էլ, այո, երեկ միջադեպ է տեղի ունեցել, մենք զոհեր ենք ունեցել, բայց, միևնույն է, արձանագրում եմ հետևյալը՝ ավելի շատ զոհեր ունեցել են ադրբեջանցիները, ըստ ամենայնի՝ կրկնակի ավելի շատ, բայց կապ չունի, մեր ռազմավարական խնդիրն այն է, որ մենք «համակեցության բանաձևը» գտնենք, որևէ միջադեպ մեր ռազմավարական նպատակը չի փոխում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին