Ո՞ւր կորավ կարմրուկը
Առողջապահության նախարարությունը, որ ամենօրյա ռեժիմով հայտարարում էր կարմրուկի գրանցված դեպքերի, հոսպիտալացվածների, դուրս գրվածների թվի, պատվաստվելու անհրաժեշտության մասին, հանկարծ լռեց։
Գերատեսչությունը վերջին անգամ հիվանադացության մասին տվյալներ հրապարակել է մարտի 29-ին՝ երկու շաբաթ առաջ, ըստ որի կարմրուկի հիվանդացության 85 դեպք է գրանցվել, որից 7-ը հսոպիտալացված է։ Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակներ:
Ինչպե՞ս է փոխվել կարմրուկի հիվանդացության վերաբերյալ վիճակագրությունը մարտի 29-ից ի վեր, քանի՞ նոր դեպք է գրանցվել, առավել շատ դեպքեր ո՞ր բնավայարերում են գրանցվում։ Այս ու այլ հարցեր Panorama.am-ն ուղղեց ԱՆ-ին։
«Այս պահին համաճարակը բավականին հանդարտ փուլում է, առանձնապես էական աճ չկա գրանցված։ Ցուցանիշները գրանցում ենք և համաճարակաբանական կորը տարվում է արդեն հաստատված լաբորատոր դեպքերով՝ ըստ դիմելիության»,-ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ խուսափելով կարմրուկի դեպքերի հստակ թվեր հրապարակելուց։
Նրա խոսքով, առաջիկա օրերին ԱՆ-ն թարմացված տվյալներ կհրապարակի։
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նույնպես Panorama.am-ին նման վիճակագրություն չտրամադրեցին՝ նշելով, որ թարմացված տվյալները կհրապարակի ԱՆ-ն։
Հիշեցնենք՝ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
Հարակից հրապարակումներ`
- Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով․ ԱՆ
- Կարմրուկի վարակի դեպքեր են գրանցվել նաև դպրոցներում, այդ թվում՝ մանկավարժների շրջանում. «Փաստինֆո»
- Կարմրուկը, Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված կլինիկան ու տեսչական մարմնի անգործությունը
- 13.03. Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի
- Մանկաբույժ. Կարմրուկի տարածման հնարավոր պատճառները
- Կարմրուկն իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է. մասնագետ
- 10.03. Կարմրուկի հաստատված դեպքերն ավելացել են
- Վարակաբան. Վերջի տարիների կարմրուկի վարակի 1/3-րդ դեպքերն արձանագրվում են մեծահասակների շրջանում
- «Ինչ կապ ունի նախարարի մայրը կարմրուկի վարակի տարածման հետ». «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան