Հասարակության ընկալմամբ կոռուպցիա չկա Հայաստանում. Փաշինյան
«Պարո՛ն Փաշինյան, եթե դուք մերժում եք, որ Հայաստանում համակարգային կոռուպցի կա, ապ ինչպե՞ս կմեկնաբանեք 2022 թ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի մեջ նշված փաստը, որ Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա և թվարկված են ոլորտները»,-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թկնածու Արամայիս Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Հանձնաժողովի անդամի թեկնածուն հայտնեց, որ հասարակության ընկալմամբ կոռուպցիա չկա Հայաստանում:
«Բայց ցավոք «կոռուպցիայի» սահմանումը շատ ավելի լայն է և պարզ կաշառքից բացի նաև կոռուպցիայի այլ տեսակներ կան, մասնավորապես՝ հովանավորչությունը, խնամի-ծանոթ- բարեկամությունը»,-հայտարարեց Արամայիս Փաշինյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ այդ երևույթները նույնպես արմատացած են կառավարման համակարգում և դրանց դեմ հաջորդ փուլով պետք է պայքարել, իսկ ինքը կարծում է, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը շատ ճշգրիտ ցույց է տալիս կոռուպցիայի, այդ թվում նաև համակարգային կոռուպցիայի փոփոխությունները:
«2018 թվականի հեղափոխությունից կարճ ժամանակ անց ձեր ազգանունը կրող մեկ այլ անձ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Արդյո՞ք ահմարում եք, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան իրոք արմատախիլ է արված»,-հարցրեց Կյուրեղյանը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուն հայտնեց, որ հարցը քաղաքական է և ինքը գնահատականներ չի տա:
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը վիճարկելու եմ
- Անահիտ Մանասյանն ընտրվեց ՄԻՊ պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան