ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքի մակերեսը։
Գերատեսչությունում միայն կրկնել են Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ 12 կիլոմետրանոց հատվածից հաջողվել է հստակեցնել տեղակայման կետերը 7 կմ հատվածում:
Panorama.am-ը ևս ԱԱԾ-ին, ՀՀ կառավարությանը նման հարցում է ուղղել՝ մասնավորապես խնդրելով տրամադրել տվյալներ, թե ՀՀ ինքնիշխան տարածքի նշված հատվածում որքա՞ն մակերես է զավթել թշնամին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայստնել էր՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:
Լուսանկարը՝ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի էջից։
Հարակից հրապարակումներ`
- Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են. Տեղից մանրամասներ է հայտնում պատգամավորը
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
- Մոտ 400 հա Տեղ գյուղում ադրբեջանցիները դիրքավորվել են մեր սուվերեն տարածքներում. Գառնիկ Դանիելյան
- ԱԱԾ. Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են ՀՀ և ԱՀ ներկայացուցիչները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին