Ադրբեջանցին փորձել է անցնել սահմանը, բայց չի հասցրել. «Փաստինֆո»
Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցին այսօր առավոտյան հայտնաբերվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի տարածքում՝ թռչնաֆաբրիկայի հարևանությամբ։
Նրա մոտ հայտնաբերվել է հեռախոս, բայց զենք, հայտնաբերելու պահին, ադրբեջանցու մոտ չի եղել։ Ըստ ամենայնի՝ փորձել հատել սահմանը, դրա համար զենքը թաքցրել էր մոտակա որևէ տեղ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։
«Հայտնաբերելու պահին զինված չի եղել, բայց, միանշանակ, նրա մոտ զենք եղել է։ Հավանաբար, ցանկացել է անցնել սահմանը, դրա համար զենքը թաքցրել է, էն էլ չի հասցրել անցնել։ Կապանի անտառապատ տարածքներում որոնողական աշխատանքները երեկվանից են ընթանում, երբ հայտնի դարձավ, որ սահմանը հատած ադրբեջանցին Սիսիայից անցել է Կապանի կողմ»,-ասել է փոխմարզպետը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ստել է՝ հայտարարելով, թե ադրբեջանցին լքել է ՀՀ տարածքը
- Սուրեն Սուրենյանց. Ահա, ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը
- Էլբակյան. Սա հավելյալ ապացույց է, որ հայության ազգային-հասարակական շահերն սպասարկող կառավարություն չկա
- «Մենք թափեցինք հայի արյուն». Կապանում բռնված ադրբեջանցու տեսագրությունը
- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- Արթուր Վանեցյանը «Ազգային անվտանգության հիմնադրույթներ» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել
- Ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան