Ադրբեջանի գործողությունները սադրիչ են եղել և հակասում են Պրահայի և Սոչիի հայտարարություններին. Նիկոլ Փաշինյան
«Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի, ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների»,-կառավարության նիստի մեկնարկին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ մարտի 11-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական սադրանքը իրականացրեցի, որի հետևանքով 4 զինծառայող անձնվիրաբար զոհվեցին՝ պատվով կատարելով հայրենիքի հանդեպ իրնեց պարտքը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:
«Մարտի 30-ից հետո Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրադրությունը մանրամասը քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածն ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Արձանագրելով, որ այդ տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են եղել և հակասում են 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2022 թ. հոկտեմեբրի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը շարունակեց. «Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը՝ խոսքը Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի: Ահա այդ սահմանագիծը պետք է հարգվի, արձանագրվել է ԵՄ հայտարարության մեջ»:
Նա հայտնեց, որ ԵՄ փաստաթղթում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք:
«Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991թ սահմանային գծի ողջ երկայնքով»,-հայտարաեց Փաշինյանը և, նշելով, որ այդ մասին Հայաստանը իր պատրաստակամությունը հայտնում է 2021 թվականից, որը բխում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից, հավելեց. «Նման լուծմանը խանգարում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը, որը սիստեմատիկ ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարելու իր գործելակերպը»:
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ու ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը, ԼՂ հիմնախնդիրը ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը:
«Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։ Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա»,-հայտարարեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
- Հասարակությանը հայտնի է, թե ինչու այդ հատվածում տեղակայված չէին ուժեր. Պապիկյանը՝ Տեղ գյուսի սահմանային հատվածի մասին
- Ալեն Ղևոնդյան. Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ, որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան