Էրդողանը խոսել է Ստամբուլի բնակիչների մի մասի վերաբնակեցման նախագծի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի երեկոյան հայտարարել է Ստամբուլի բնակչության մի մասի` հիմնականում առավել սեյսմավտանգ շրջանների բնակիչների՝ նախագծվող ջրանցքի ափերին պլանավորվող ապագա վերաբնակեցման մասին: Նրա հայտարարությանն անդրադարձել է «ՌԻԱ նոցոստի»-ն:
2021 թվականին Էրդողանը հայտարարեց Ստամբուլի ջրանցքի կառուցման մրցույթ անցկացնելու մտադրության մասին, որը, նրա կարծիքով, «կվերացնի Բոսֆորի շրջակայքում բնապահպանական և տեխնածին աղետի վտանգը»։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դեմ է նախագծին և կոչ է անում հանրաքվե անցկացնել։
«Ստամբուլի ջրանցքի հետ միասին կհայտնվեն նաև «ռեզերվային» քաղաքներ, կսկսվի ինտենսիվ շինարարություն»,-ասել է Էրդողանը տեղի լրագրողներին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է D Channel-ով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների ընդհանուր բյուջեն կաճի մինչև 75 մլրդ դոլար. Էրդողան
- Թուրքիայում լրագրողը բանտարկվել է «Էրդողանին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով
- Էրդողանին վիրավորած կնոջ նկատմամբ տնային կալանք է սահմանվել
- Էրդողանը չի կարող հասկանալ ժողովրդի վիճակը, քանի որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է. Դեմիրթաշ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները