«Ժողովուրդ». ՔՊ-ականներն անգամ ձեռնպահ քվեարկելու հնարավորություն չեն ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գրեթե ամեն օր ժողովրդավարության, խոսքի իրավունքի և ազատ կամարտահայտման մասին խոսող ՔՊ-ականները վերածվել են կոճակ սեղմողների և մեկ մարդու կամք կատարողների խմբի: Ամեն որոշում կայացվում է բացառապես մեկ մարդու հրահանգով, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:
Սրա մասին թերևս վկայում են նաև ԱԺ-ում երեկ տեղի ունեցած քվեարկությունները: Այպիսով, երեկ ՔՊ-ականները միանձնյա ՄԻՊ ընտրեցին դատախազի տեղակալին, միաձայն էլ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեցին անձեռնմխելիությունից, որպեսզի դատախազութունը հնարավորություն ունենա հանրային քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ: Երկու քվեարկություններին էլ ընդդիմությունը չի մասնակցել: Ուշագրավ է, որ ՄԻՊ-ն ընտրվել է 69 կողմ 0 դեմ ձայնով, իսկ Մհեր Սահակյանը անձեռնմխելիությունից զրկվեց 65 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Ստացվում է՝ ՔՊ-ականներն անգամ ձեռնպահ քվեարկելու հնարավորություն չեն ունեցել, անվավեր չեն արել որևէ թերթիկ, մեկ մարդու նման գնացել ու կատարել են վերևներից իջեցված հրահանգը: Նկատենք, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներն իրենք էին ՀՀԿ-ականներին հեգնում և անվանում «կոճակ սեղմողներ», փաստացի հիմա այս հարցում իրենք հավասարվել ու նույնիսկ գերազանցել են ՀՀԿ-ականներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան