Այո, մտել ենք քաղաքականություն և ունենք ամբիցիա․ Նաիրա Մելիքյան
«Քանի դեռ այս խունտան զավթած պահում է իշխանությունը, արդարադատության ակնկալիք չունենք։Դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք պայքարելուց»,- ՔԿ-ի դիմաց նստացույցի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողների քաղաքականություն մտնելու լուրերին, Մելիքյանը պատասխանեց․
«Այն դահիճները, որոնք մորթել են իմ երեխային և 5000 երեխաներին, վերջապես պետք է հեռացվեն և պատժվեն։ Այդ մասով, այո, մենք մտել ենք քաղաքականություն և պայքարում ենք, որպեսզի հեռացվեն սրանք, դադարի մեր սուվերեն տարածքից ժամ առ ժամ հանձնվելու խայտառակությունը և պետական դավաճանները ենթարկվեն պատասխանատվության։ Հետևաբար հայտարարում եմ, այո, մտել ենք քաղաքականություն և ունենք ամբիցիա՝ դահիճներին պատասխանատվության ենթարկելու»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը
- Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ դիմաց նստացույց են սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան