Պատրուշև. Արևմուտքն օգտագործում է միգրանտներին Կովկասում անջատողականություն հրահրելու համար
Օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունները աշխատանքային միգրանտներին օգտագործում են Հյուսիսային Կովկասում ազգայնականություն և անջատողականություն, կրոնական և սոցիալական տարաձայնություններ հրահրելու համար: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասի ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Ելույթ ունենալով Նալչիկում Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում անվտանգության համաժողովում, Պատրուշևը պատմել է, թե ինչպես են Ռուսաստանին թշնամաբար տրամադրված օտար կառույցները փորձում լարել իրավիճակը Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում։
«Մեկ այլ լուրջ սպառնալիք ձևավորող գործոն է օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, որոնք փորձում են օգտագործել հասարակական և կրոնական միավորումները, ազգային սփյուռքները, օտարերկրյա աշխատանքային միգրանտներին՝ ազգայնական և անջատողական տրամադրություններ ներշնչելու, կրոնական և սոցիալական ատելություն հրահրելու, ռուս ժողովրդի ավանդական հոգևոր և բարոյական արժեքներին, մշակույթին և պատմական հիշողությանը վնաս հասցնելու համար»,- ասել է Պատրուշևը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում յուրաքանչյուր վեցերորդ գործատուն աշխատանքի է ընդունում աշխատանքային միգրանտների
- Միգրանտները կարող են զրկվել ՌԴ քաղաքացիությունից՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում
- Ռուսաստանից ժամանած մոտ 100 անօրինական միգրանտի են ձերբակալել Մինսկի մերձակայքում գտնվող ֆերմայում