Ռուսներին նախազգուշացրել են կարմրուկի համաճարակի վտանգի մասին
Այս տարվա սկզբից Ռուսաստանում գրանցվել է կարմրուկի 749 դեպք։ Այս մասին հայտնել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը։ Նա զգուշացրել է այս հիվանդության վարակիչ լինելու մասին։
«Սա բոլոր հայտնի վիրուսներից ամենավարակիչն է։ Միակ խորհուրդը պատվաստվելն է»,- նշել է բժիշկը՝ ավելացնելով, որ ցանկացած պահի կարող է համաճարակ սկսվել։
Ավելի վաղ բժիշկ Անտոն Երշովը նախազգուշացրել էր կարմրուկի գլոբալ հնարավոր համաճարակի մասին՝ նշելով, որ հիվանդությունը «կհայտնվի ամենուր»։
Pravda.ru-ի փոխանցմամբ, այս հիվանդության տարածման վտանգն առաջացել է «հակապատվաստումային» քարոզչության պատճառով, ինչը հանգեցրել է չպատվաստվածների թվի ավելացմանը։
Նշենք, որ այս տարի կարմրուկի դեպքեր գրանցվել են նաև Հայաստանում։ ԱՆ-ն վերջին անգամ հիվանադացության մասին տվյալներ հրապարակել է մարտի 29-ին՝ երկու շաբաթ առաջ, ըստ որի կարմրուկի հիվանդացության 85 դեպք է գրանցվել, որից 7-ը հսոպիտալացված է։ Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակներ:
Panorama.am-ի հարցման ի պատասխան ԱՆ-ից երեկ հրաժարվեցին նոր տվյալներ տրամադրել։
Հարակից հրապարակումներ`
- Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով․ ԱՆ
- Կարմրուկի վարակի դեպքեր են գրանցվել նաև դպրոցներում, այդ թվում՝ մանկավարժների շրջանում. «Փաստինֆո»
- Կարմրուկը, Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված կլինիկան ու տեսչական մարմնի անգործությունը
- 13.03. Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի
- Մանկաբույժ. Կարմրուկի տարածման հնարավոր պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան