Երբեք որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել․ Սերժ Սարգսյան
«Այս իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները փչացրել են իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով ՀՀ-ում, իր կառուցողական գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով, Մարտի 1-ի դեպքերի հետ կապված հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ Խաչատուրովին։ Ուզո՞ւմ եք շարունակեմ․․․անիմաստ է խոսելը»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարած «գաղտնի գրիֆով» փաստաթղթի առկայությանը, Սերժ Սարգսյանն ասաց․ «Դժվար է մեկնաբանել, որովետև հհ կառավարիչն ԱԺ-ի ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված «գաղտնի գրիֆով» նամակի մասին, ինչ ասեմ, միայն կարող եմ ասել հետևյալը՝ երբեք որևէ փաստաթուղթ՝ լինի նամակ, ամաձայնագիր կամ այլ, լինեն «գաղտնի գրիֆով», թե սովորական, երբեք որևէ բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Հակառակը, եթե բոլոր փաստաթղթերը հրապարակվեն, մարդիկ կտեսնեն,թե ինչպես են պաշտպանվել հայկական պետությունների շահերը։ Պնդում եմ՝ թող հրապարակի, որևէ խնդիր չկա։ Եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը