Սուրեն Սուրենյանց. Ահա, ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Ահա, ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը
Երեկ Նիկոլ Փաշինյանը բոլորիս հավաստիացնում էր, որ օրերս ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողը ծառայակցի հետ փախել է զորամասից՝ համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով:
Նույնիսկ այս հարցում Փաշինյանը, մեղմ ասած, մոլորեցնում է հասարակությանը:
Երկրորդ ադրբեջանցուն բռնեց դարձյալ ժողովուրդ՝ Կապանում: Ու ցնցող իրականություն բացահայտվեց:
Պարզվեց, որ ԶՊՄԿ աշխատակցի երեկվա սպանությունը կատարել է ժողովրդի կողմից բռնված ադրբեջանցին, որն, ըստ ամենայնի՝ դիվերսանտ է, համենայն դեպս՝ կա տեսագրություն, որտեղ նա պատմում է այդ մասին:
Ահա, թե ինչ արժեք ունի Հայաստանի ղեկավարի խոսքը ու իրականում՝ ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը»։
Հարակից հրապարակումներ`
- Էլբակյան. Սա հավելյալ ապացույց է, որ հայության ազգային-հասարակական շահերն սպասարկող կառավարություն չկա
- «Մենք թափեցինք հայի արյուն». Կապանում բռնված ադրբեջանցու տեսագրությունը
- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- Ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին