«Հիմա այլևս ՀՀ տարածքում ադրբեջանցիներն անարգել շրջում են մեկ դիրքից մի ուրիշը»
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«2020 թվականի հուլիսին ՀՀ Տավուշի մարզում ծավալված ռազմական գործողությունների պատճառը, ըստ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում կատարված հայտարարության, ադրբեջանական մի «մոլորված» Уаз-ի հայկական դիրքերի ուղղությամբ մի քանի մետր շարժվելն էր եղել։
Այդ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի գողը դեռ չէր ճաշակել հայրենիքը թշնամուն հանձնելու իր համար երանելի բերկրանքը, իսկ զորքի գլխին կանգնած էր քաջարի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, ում հիմա հայրենիքի գողը բանտ է նստեցրել։ Այդ ժամանակ ցուցաբերված դիմադրությունը հայրենիքի գողը վերագրեց իրեն, մեր զինվորներից գողացավ իրենց հաղթանակը, իսկ 44-օրյա պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպեց իրեն «հաղթանակած» պետության ղեկավար ներկայացնելու կեղծ բեմականացում։
Հիմա, այլևս ՀՀ տարածքում, անհասկանալի և անօրինական հանգամանքներում այնտեղ հայտնված ադրբեջանցիները, անարգել շրջում են մեկ դիրքից մի ուրիշը և սեփական հողի վրա սպանում մեր զինվորներին։
Այս աղետն ունի միայն մեկ պատճառ. Հայաստանը շարունակում է ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին, ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով մեր ժողովրդի օրինական իշխանությանը տիրացած և այդ իշխանությունը թշնամու շահերին և իր անձնական բարեկեցությանը ծառայեցնող հայրենիքի գողը»։
Հարակից հրապարակումներ`
- Վրթանեսյանը՝ հրապարակած տեսանյութի մասին. ՊՆ-ն պարտավոր է նորմալ բացատրություն տալ, թե ինչ է եղել
- Ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին
- «Սա արդեն Հայաստան չէ, Հայաստանը վերացված է». հարցում
- Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման