Այսօր սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, քամու ուժգնացում
Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից մանրամասնում են, որ Երևանում այսօր կեսօրից հետո, ապրիլի 14-ին սպասվում է, 17-ին, 18-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Ապրիլի 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 14-ին շրջանների զգալի մասում, 17-ին, 18-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։
Ապրիլի 13-ին, 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։
Ապրիլի 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6մ/վ, ապրիլի 13-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին, 14-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 15-ին, 16-ին՝ նույնքան կբարձրանա։
Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ անձրև։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան