Հայրենակիցնե՛ր, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սրանից հետո անընդհատ լինելու է երաշտ, անընդհատ. Փաշինյան
«Մի շարք ծրագրերի մասով ես դժգոհություն եմ հայտնել, որ պատշաճ առաջ չեն գնում, մասնավորապես խելացի անասնագոմերի մասին է խոսքը և՝ նման ծրագրերի»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարելով, որ նման ծարգերի բովանդակությունները լավարկման կարիք ունեն՝ գործադիրի ղեկավարն ասաց, թե իրենք սովորաբար ակնկալում են, որ ծրագիրի ընդունվելուց կարճ ժամանակ անց արդյունքները բյուջեում երևան:
«Վայոց ձորի մարզի օրինակով մենք արձանագրեցինք, որ շատ դանդաղ, բայց այդ մեխանիզմը սկսել է աշխատել: Մարզ այցի ժամանակ տեսել ենք, որ կաթի մի զգալի մասն արտադրվում է խելացի անասնագոմերում»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Ծրագրերի շուրջ բյուրոկրատական քաշքշուկները շատ են և անհատները, որոնք խորհրդատվության համար դիմելու սահմանափակումներ ունեն, մեր աջակցության կարիքն են զգում»:
Փաշինյանը դժգոհեց նաև ինտենսիվ այգիներ հիմնելու պետական ծրագրի ընթացքից:
«Մենք ասում ենք՝ հարգելի՛ քաղաքացիներ, եթե դուք ծառեր տնկեք մենք ձեր տնկած ծառերի ծախսերի 50%-ը հետ կտանք, այսինքը՝ լավ բան ենք անում չէ՞, մարդկանց աջակցում ենք, որպեսզի երկարաժամկետ շահույթի աղբյուր ունենան: Բայց, ինչքան հասկանում եմ, հայտնվում են դեպքեր, որ ասում են՝ եկեք ծառը չտնկենք, բայց պետությունից փողը ստանանք, չեմ հասկանում՝ ինչո՞ւ: Ենթադրենք, այդ մեկ անգամը խարդախության եղանակով փողը ստացար, գնացիր դատվեցիր, ընտանիքիդ պրոբլեմ ստեղծեցիր և այլն: Մարդը հողն ունի, չի ասում՝ գնամ փողը ստանամ ծառը տնկեմ, ասում է գնամ փողը վեցնեմ ծառը չտնկեմ: Այսպիսի գործեր ունենք, որոնց կապակցությամբ քրեական գործեր ունենք հարուցված»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև ջրի սակավության խնդիրներին:
«Հարգելի՛ հայրենակիցներ, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սրանից հետո անընդհատ լինելու է երաշտ, անընդհատ, այսինքը՝ ջուրն անընդհատ պակասելու է:
Ինձ զարմացնում է, որ տարին ինչ-որ ձևով գլորում ենք և փետրվարի վերջին նստում ու նայում ենք երկնքին, թե անձրևն ավելի շատ կգա, թե չէ, ջուրն ավելի շատ կլինի, թե չի լինի: Եկեք արձանագրենք, որ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր կանխատեսումներն արված են, ամեն տարվա հետ ջուրը լինելու է ավելի պակաս»,-հայտարարեց Փաշինյանը և առաջարկեց դրա դեմ նախօրոք միջոցներ ձեռնարկել:
Հարակից հրապարակումներ`
- Դժգոհ լինելով ծրագրերի ընթացքից՝ կառավարությունն հերթական՝ արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. ծրագիրը հաստատեց
- 11 մլրդ 184 մլն դրամ՝ 63,2 կմ ճանապարհների վերանորոգման համար
- Ադրբեջանի գործողությունները սադրիչ են եղել և հակասում են Պրահայի և Սոչիի հայտարարություններին. Նիկոլ Փաշինյան
- Ապրիլի 1-ից կառավարությունը կթաքցնի պաշտոնյաների գործուղման ծախսերը, դատախազների աշխատավարձերը կբարձրացնի 92 %-ով, և այլն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան