«Թուրք», «դավաճան», «ամոթ»՝ զոհված զինծառայողների ծնողները վանկարկեցին ՔԿ նախագահի հետևից
Քննչական կոմիտեի մոտ, որտեղ նստացույց են անում զոհված զինծառայողների հարազատները, մեծ թվով ոստիկնական ուժեր են կուտակված։
«Ամոթ, ամոթ», «դավաճան», «գոնե դեմքներդ փակեք», «այսպես խմբով գնայիք Տեղ գյուղ», բղավում են ծնողները՝ դիմելով պատ կազմած ոստիկաններին։
Իսկ երբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էր մեքենայով հեռանում, նրա հետևից գոռացին՝ «թուրք», «դավաճան», նրա մեքենայի հետևից շշեր նետվեցին։
Քյարամյանի հեռանալուց հետո ոստիկանները նույնպես լքեցին տարածքը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Սակայն մինչև օրս որևէ ոստիկան չի պատժվել։
44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների հարազատները պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել ծնողներին։
Հարակից հրապարակումներ`
- Այո, մտել ենք քաղաքականություն և ունենք ամբիցիա․ Նաիրա Մելիքյան
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը
- Մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրված չէ․ Զոհված զինծառայողի ծնող
- Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ դիմաց նստացույց են սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան