Դժգոհ լինելով ծրագրերի ընթացքից՝ կառավարությունն հերթական՝ արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. ծրագիրը հաստատեց
«Ծրագրի նպատական է կառավարության աջակցության միջոցներով ջրախնայող համակարգերի կիրառմամբ հանրապետություննում խեցգետինների արհեստական բուծման և ինտենսիվ աճեցման ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիենրի ներդնումը»,-կառավարոության նիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ զեկուցելով՝ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը:
Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվելու է 2024 թվականից՝ ծախսերի մասնակի՝ 50%-ի փոխհատուցման եղանակով:
«Արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել բարձրարժեք արտադրություն, բարձրացնել ակվակուլտուրայի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների եկամուտները, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով նպաստել խեցգետնաբուծության համալիրների ստեղծմանը և արտահանման ծավալների մեծացմանը»,-ասաց Նարեկ Տերյանը:
Հայտարարելով, որ ծրագրով պետք է քաջալերեն ու աջակցեն խեցգետնաբուծությանըէ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ նախագծեր ընդունելիս պետք է կենտրոնացած լինեն այն մեթոդաբանության վրա, որ մեկ որոշումով մի քանի հարցեր փորձեն լուծել:
Նա հիշեցրեց, քր 2024 թվականից ձկնաբուծարանները պետք է անցնեն ջրի օգտագործման փակ ցիկլի։
«Ցավոք, մենք պրոբլեմ ունենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակի հետ, որը մեր ձկնարդյունաբերության հիմնական ռեսուրսն է։ Երբ մենք փակ ցիկլի վերաբերյալ որոշումը կայացրել ենք, արձանագրել ենք, որ պետք է այդ գործառույթներն ու համակարգը ներդնենք իրատես ժամկետներում՝ իրատեսական քայլերով, որ մեր տնտեսության մեջ կարևոր տեղ զբաղեցնող ձկնարդյունաբերությունը չոչնչացնենք։ Ահա, այս ծրագիրը գալիս է լրացնելու այդ շղթան»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև հայտարարեց, որ մի շարք ծրագրերի մասով իր դժգոհությունն է հայտնել, քանի որ դրանք պատշաճ առաջ չեն գնում:
Հարակից հրապարակումներ`
- 11 մլրդ 184 մլն դրամ՝ 63,2 կմ ճանապարհների վերանորոգման համար
- Գործադիրն այսօր կորոշի Արզումանյան 10-17 հասցեներում գտնվող մոտ 8000 քմ տարածքը վաճառել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին
- Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կընդունի 2023 թվականի ամառային զորակոչի և զորացրման մասին
- Գործադիրը 2023/2024 ուսումնական տարվա համար 210 անվճար տեղ հատկացրեց
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը վարժական հավաքներ անցկացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան