Նեղ արեք, տե՞ղ արեք
Երևանում քաղաքաշինական խնդիրների մասին հաճախ են բարձրաձայնում և մասնագետները, և բնակիչները։ Վերջիներս հիմնականում բողոքում են իրար մոտ կառուցվող շենքերի պատճառով նեղ բակերից, երբ մեկ մեքենա հազիվ է անցնում դեպի շենք տանող փողոցով, դրա պատճառով առաջացած խցանումներից, անհրաժեշտության դեպքում շտապօգնության կամ հրշեջ ծառայության մեքենաները դժվարությամբ են հասնում կոնկրետ հասցե։
Հաճախ են դեպքերը, երբ արդեն ավելի լայն փողոցներում մի քանի բալանոց խցանումների մեջ մնացած շտապօգնության մեքենաները փորձում են «ճողոպրելու» ելքեր գտնել։
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ լայն փողոցներում շտապօգնության մեքենաներին հիմնականում անցնելու տեղ տալիս են, իսկ նեղ փողոցներում ավելի դժվարանում է իրենց շարժը։
«Եթե խցանումները փոքր փողոցներում են, որտեղով պետք է անցնեն շտապօգնության մեքենաները, զուտ կանչի հասանելիությունն է տուժում, մեծ, լայն փողոցների դեպքում խնդիր չկա»,- նշեց Ստեփանյանը։
Նա ասաց, որ այս խնդիրը մշտապես քննարկում են պատկան մարմինների հետ։
Հարցին՝ եղե՞լ են դեպքեր, որ խցանման պատճառով շտապօգնության մեքենան ուշ է հասել անհրաժեշտ հասցե կամ բժշկական կենտրոն ու հիվանդը մահացել է, Թ. Ստեփանյանն ասաց. «Չեմ կարող նման բան ասել, որովհետև հստակ նման բան չի եղել»։
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» («Մարգարյան ծննդատուն») հղիներ տեղափոխող մեքենաները նույնպես խնդրի առաջ են կանգնում։ Նեղ Արամի փողոցի երկու կողմերում մեքենաներ են կայանում և հազիվ մեկ մեքենա անցնելու տեղ է մնում։ Կենտրոնի բժիշկներն են ահազանգում (youtube.com), որ անթույլատրելի վայրում կայանած մեքենաների պատճառով հղիներին տեղափոխող մեքենաները ստիպված են լինում մի քանի պտույտ տալ հիվանդանոցի շուրջը, որ կայանելու համար տեղ կարողանան գտնել։ Պատահել է դեպք, որ խցանման պատճառով ուշ են տեղ հասել, հղիներից մեկը ծննդաբերել է հենց մեքենայի մեջ ծննդատան բակում։
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ից Panorama.am-ին ասացին, որ իրենք այդ խնդրով դիմել են պատկան մարմիններին, պատասխանել են, որ այդ ուղղությամբ աշխատում են։
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 3-ի ճանապարհային խցանումները Վահան Քերոբյանի համար տնտեսական ակտիվության ցուցանիշ են
- Քաղաքապետարանը քաղաքացիների կյանքը դժոխքի է վերածել
- Մեկ տարի անց էլ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը նույն փլուզված վիճակում է
- Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են
- Արամի 23-ի մշակութային հուշարձանի ամրացման սխեման հաստատվել է
- Փողոցում բեմ դնելու հետևանքը
- Քաղաքացիները Փաշինյանին հրավիրում են իրենց մեքենաներով շրջել քաղաքում
- Ո՞ւր էին ՃՈ աշխատակիցները երեկ երեկոյան, երբ երթևեկությունը կաթվածահար էր
- Երևանի մի շարք փողոցներում 10 բալանոց խցանումներ են
- զգաԵրևանը, կամ՝ ինչ արժե սուտը
- Վարչապետի մոտ քննարկվել են Երևանում խցանումների նվազեցմանը վերաբերող հարցեր
- Իծաշարուկն ու քաղաքապետարանը
- Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը. «Փաստ»
- Խցանումների հին հարցը և վարչապետի նոր հանձնարարականը