Մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրված չէ․ Զոհված զինծառայողի ծնող
«Պարբերաբար գալիս են ՔԿ, որպեսզի հասկանանք գործի ընթացքը և ամեն անգամ համոզվում ենք, որ որևէ բան արված չէ։ Տպավորություն է, որ մենք ենք գործը վարում։ Իրենք ասացինք՝ չենք կարողանում նույնականացնել, բերեցինք ոստիկանների լուսանկարները՝ ապացուցելով , թե ովքեր են եղել։ Դրանից հետո հաջողվեց նույնականացնել։ Սակայն մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։
«Առանց ամաչելու, բերանը բացելով, ժպտալով ասում է՝ 15 տղա է զոհվել։ Այսօր էլ հայտարարում է , որ պատրաստ ենք հետ քաշվելու, ինչի մասին է խոսքը, էս ազին, ժողովրդին էլ ինչ է պետք ՝հասկանալու ամար, որ սրանք վիժվածքներ են։ Բայց առաջնային հարցը մայրերի հետ կապված հարցն ենք ուզում ճշտել»,- ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Նշենք, որ այսօր զոհված զինծառայողների հարազատները ՔԿ դիմաց նստացույց են սկսել։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան