«Հրապարակ». ԱԺ-ում փակ նիստ կհրավիրվի Սահմանային վերջին լարվածություններով պայմանավորված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանային վերջին լարվածություններով պայմանավորված՝ այսօր, Ազգային ժողովում փակ նիստ կհրավիրվի, որին կմասնակցեն իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ, ինչպես նաև ՊՆ-ի, ԳՇ-ի ներկայացուցիչները:
Երեկ՝ ԱԺ նիստի մեկնարկին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում հարկ համարեց խորհրդարան հրավիրել ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք պարզաբանումներ կներկայացնեն սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ կդիմեն պատկան գերատեսչությանը և ըստ այդմ՝ կքննարկեն նիստի ֆորմատը։
Տեղեկացանք, որ նիստը փակ է լինելու։ Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատել են ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանին, ով այդ պաշտոնին էր 2020-ի հոկտեմբերից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում