Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում ժամանցն է վայելում կնոջ հետ
Հայաստանի համար այս ծանր, բարդ ու դժվարին շրջանում, երբ նախօրեին Տեղում չորս զինծառայող զոհվեց, վեցը վիրավորվեց, երբ բնակիչները սեփական ուժերով բռնում են թշնամի երկրի զինծառայողին, երկրի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում ժամանացն է վայելում կնոջ հետ։
«Սանկտ Պետերբուրգն ու Էրմիտաժը գերեցին իմ սիրտը»,-ինսթագրամում գրել է Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանն ու րոպեներ առաջ հրապարակել լուսանկարներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-15-ը Սանկտ Պետերբուրգ գործուղված Ալեն Սիմոնյանի ատվիրակությունը պետք է մասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար։ Պատվիրակության հետ ՌԴ է մեկնել նաև Ալեն Սիմոնյանի կինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին