Տեղ գյուղում ծանր վիրավորված զինծառայողի առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա. Անահիտ Ավանեսյան
«Ունենք որոշակի դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք մեր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի դեպքում, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պետք է լինի ապաքինումը»,-կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի Տեղ գյուղի հատվածում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին:
Նախարարը տեղեկացրեց, որ մնացածների մասով ևս կա դրական տեղաշարժ և կարծիք հայտնեց, որ որ ամեն ինչ լավ կլինի:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ այցելել է վիրավորներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՀՀ-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հարակից հատվածում ադրբեջանական զինուժը դիմելր էր սադրանքի, ինչի հետևանքով հայկական կողմն ուներ 4 զոհ, 6 վիրավոր, որից մեկը՝ ծայրահեղ ծանր:
Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ Ազատ գյուղի զորանոցի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակն էլ է բարելավվել և նրանց բուժումը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ ուզում են համոզել, որ մեր հողը մերը չէ. Լուսանկարներ Տեղ գյուղից
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ունի զոհեր և վիրավորներ
- Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Մոտ 400 հա Տեղ գյուղում ադրբեջանցիները դիրքավորվել են մեր սուվերեն տարածքներում. Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում