Անահիտ Մանասյանը կարող է դառնալ վատագույններից վատագույնը, եթե այս պայմաններում չկարողանա լինել իսկական ՄԻՊ. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Նախկին իշխանությունների ժամանակ աշխատած Մարդու Իրավունքների չորս Պաշտպաններն էլ կարողացել են անկախ լինել, որի վկայությունն է ամեն մեկի ժամանակ գործող իշխանության կոշտ քննադատությունները իրենց հասցեին:
Այդ պահին գործող իշխանության հետ հակադրվել են ՄԻ Պաշտպաններ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Ադրեասյանն ու Արման Թաթոյանը: Նրանց բոլորի նկատմամբ այդ օրվա իշխանությունը հնչեցրել է ամենաթունդ քննադատությունները:
Սա խոսում է այն մասին, որ նշածս չորս Պաշտպաններն էլ գիտակցել են իրենց կարգավիճակի անկախությունն ու աշխատանքի առանձնահատկությունը:
Քրիստինեն շանս չուներ լինելու իրեն նախորդող Պաշտպանների նման համարձակ, անկախ և բանիմաց: Պատճառը միայն Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ձևը չէ, պարզապես Քրիստինան իր տեսակով էր այդպիսին. ոչ համարձակություն ունի, ոչ անկախության ներքին զգացողություն և ոչ էլ անհրաժեշտ գիտելիքներ: Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ձևն իհարկե ունի նշանակություն, սակայն արդեն նշեցի, որ նախկինների ժամանակ էլ պակաս չի եղել գործող ՄԻՊ-ի հասցեին քննադատությունը:
Ընդհանրապես բոլոր իշխանությունները նշանակելով ՄԻՊ՝ ակնկալում են նրանից հավատարմություն հենց իրենց, իշխանությանը (սա գուցե նորմալ է), սակայն այդ ակնկալիքը գործողության մեջ է լինում մինչև ՄԻՊ-ի առաջին քննադատությունը իշխանության հասցեին:
Հիմա Անահիտի մասին.
Անահիտ Մանասյանն իսկապես լավ մասնագետ է, նա ունի անկախության ներքին զգացողություն, գիտակցում է իր առաքելության իրական արժեքը (անձամբ ճանաչում եմ): Այն հանգամանքը, որ ընտրվել է հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից՝ դեռևս վերջնական վերդիկտ չէ այն բանի, որ նա չի կարող դառնալ իրական ՄԻՊ: Այլ հարց է, թե կունենա արդյոք այդքան ուժ և համարձակություն, որքան ունեցել են, օրինակ՝ Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանն ու Արման Թաթոյանը: Բայց Անահիտի դեպքում բեռն ավելի ծանր է, քանի որ նա ընտրվել և պաշտոնավարելու է Հայաստանի պատմության վատագույն իշխանության շրջանում:
Ես ուզում եմ հավատալ, որ Անահիտին կհաջողվի դառնալ իրական ՄԻՊ: Նաև ավանսով շնորհավորում եմ նրան: Փաստաբանական գործունեությանս շրջանակներում համագործակցելու եմ իր հետ:
ԲԱՅՑ !!! Անահիտը կարող է դառնալ վատագույններից վատագույնը, այս իշխանության բոլոր մեղքերի կրողը, եթե այս պայմաններում չկարողանա լինել իսկական ՄԻՊ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչ ունեցվածք ունի նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանը
- Էդգար Ղազարյան. Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը վիճարկելու եմ
- Անահիտ Մանասյանն ընտրվեց ՄԻՊ պաշտոնում
- Համաձա՞յն եք Փաշինյանի հետ, որ աշխատել եք ՀՀ ամենավարկաբեկված ինստիտուտում. Գեղամ Մանուկյանը՝ ՄԻՊ թեկնածուին
- Չկա պետության օրինակ, որտեղ ընդհանրապես գոյություն չունի պետական հարկադրանքի ինստիտուտը.ՄԻՊ թեկնածու
- ԱԺ նիստերի օրակարգում է ՄԻՊ ընտրության և ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը
- «Փաստ». Անահիտ Մանասյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելը «ոտքի վրա» կայացված, ինչ-որ տեղ նաև «ստիպված» որոշում է եղել
- Սոս Հակոբյան. Սրանք հարցեր են, որոնց դուք առերեսվելու եք, տիկին Մանասյան
- Աշոտյան. Անահիտ Մանասյանը չպիտի այսքանից հետո շարունակեր սեփական անձը ՄԻՊ դարձնելու նիկոլական օպերացիային տիկնիկ լինել
- Ես բոլորովին դրական չեմ գնահատում այս մթնոլորտը. Անահիտ Մանասյանը՝ խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի ընտրության մասին
- ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան