Ադրբեջանցի զինծառայողի ձայնագրությունը բավարար է, որպեսզի վերջինս չհամարվի մոլորված. Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Ադրբեջանցի զինծառայողի ձայնագրությունը բավարար է, որպեսզի վերջինս չհամարվի մոլորված: Նիկոլը երեկ փորձել է արդարացնել դրանց` ասելով, իբր երկու թուրքերը ճնշումներից ու նվաստացումներից փախուստի եղանակով լքել են Նախիջևանի իրենց դիրքերը և անցել են ՀՀ սահմանը:
«Դիրքը լքող թուրքը», որին ուժայինները երկու օրից ավելի չէին կարողանում հայտնաբերել, պարզվում է, որ կասկածվում է նաև Կապանում սպանություն գործելու մեջ: Կարծում եմ հետաքննությունը կպարզի, որ սրանք ոչ թե համածառայակիցների ճնշումներից փախած ու զորամասը լքած հալածյալներ են (ըստ Նիկոլի 12.04.23թ. ԱԺ ում արված հայտարարության), այլ շեհիդ-դիվերսանտներ են, որոնց բուն նպատակն ու խնդիրները բոլորովին այլ են:
Պարզ է, որ Նիկոլը երեկ մտածում էր թուրքերին հասցեատիրոջը վերադարձնելու մասին: Այդ պատճառով էլ նախապես տեղեկատվական այնպիսի դաշտ էր ստեղծում, իբրև խեղճերը փախել են Ադրբեջանից, ու հետ վերադարձնելն ամենամեծ պատիժը կլինի նրանց համար: Սակայն մարդասպանության մեջ կասկածվող ու հայերին գլխատելով սպառնացող թուրքը, ենթադրում եմ, որ խառնեց Նիկոլի պլանները: Հիմա նա չի կարողանալու վերադարձնել, ու պետք է երկուսի նկատմամբ էլ քրեական վարույթ սկսվի` ծանրագույն մեղադրանքներով»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցին փորձել է անցնել սահմանը, բայց չի հասցրել. «Փաստինֆո»
- Նիկոլ Փաշինյանը ստել է՝ հայտարարելով, թե ադրբեջանցին լքել է ՀՀ տարածքը
- Սուրեն Սուրենյանց. Ահա, ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը
- «Մենք թափեցինք հայի արյուն». Կապանում բռնված ադրբեջանցու տեսագրությունը
- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- Ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՀՀ ՊՆ
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին
- Ադրբեջանցի զինվորն իր ծառայակցի հետ փախուստի էր դիմել իրենց դիրքերից. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին