Կնշանակվի քննություն, թերացողները կերևան. ԳՇ պետը՝ Տեղի ուղղությամբ թշնամու հարձակման մասին
«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, թերացողները կերևան»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով Տեղ գյուղի ուղղությամբ ապրիլի 11-ին թշնամու հարձակման մասին, մասնավորապես ի՞նչ հանձնարարություն չի կատարվել։
Հարցին՝ ի՞նչ հանձնարարություն է տրվել, որ չի կատարվել՝ Ասրյանը պատասխանց. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»։
Արձագանքելով հարցին՝ իսկ ինչո՞ւ չի կատարվել, գլխավոր շտաբի պետն ասաց․«Իսկ ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, ՊՆ հաղորդմամբ, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
Հարակից հրապարակումներ`
- Տեղ գյուղում ծանր վիրավորված զինծառայողի առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա. Անահիտ Ավանեսյան
- ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
- Տեղում գյուղացիները զրկվել են հողատարածքները մշակելու հնարավորությունից՝ մնալով առանց ապրուստի միջոցի․ Դանիելյան
- Հասարակությանը հայտնի է, թե ինչու այդ հատվածում տեղակայված չէին ուժեր. Պապիկյանը՝ Տեղ գյուսի սահմանային հատվածի մասին
- Կարող ենք հետևություն անել՝ 44-օրյա պատերազմի առաջնային թիրախը ՀՀ-ն է, նրա անկախությունը, ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
- Մկրտիչ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հայրական տանը
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են
- Հայտնում են Տեղում զոհերի ու վիրավորների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում