Դատախազություն. 50 մլն դրամն անհատույց հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը
50 մլն դրամն անհատույց հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է հաշտության երկրորդ համաձայնությունը
2023 թվականի ապրիլի 13–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Էդուարդ Կամոյի Հարությունյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է հաշտության համաձայնություն:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ըստ համաձայնության՝ քաղաքացին պարտավորվել է պետությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել 50 մլն դրամը, որը կազմում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 79.58 տոկոսը։
Նշված համաձայնությունը 2023 թվականի մարտի 13-ին հաստատման նպատակով ներկայացվել էր Հակակոռուպցիոն դատարան։
Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 13-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան