Էլբակյան. Սա հավելյալ ապացույց է, որ հայության ազգային-հասարակական շահերն սպասարկող կառավարություն չկա
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«Աճանանում (Կապան) ադրբեջանցի մարդասպան ահաբեկչի ձերբակալումը ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ևս մեկ, հավելյալ ապացույց է, որ հայության ազգային-հասարակական շահերն սպասարկող կառավարություն չկա։
Կառավարության թիվ 1 պարտականությունն է անվտանգության ապահովումը։ Եթե նա դա չի անում, իսկ նա դա չի անում ու չի անում արդեն երկար ժամանակ ու հետևողականորեն ու դիտմամբ, և այնքան դիտմամբ, որ նույնիսկ ինքն է խոստովանում այդ մասին, ուրեմն կառավարություն չկա, ուրեմն չկա, ինչքան էլ այսօր այդ բառակապակցությունը ծիծաղելի հնչի, քաղաքացիական պայմանագիր այդ կառավարության ու քաղաքացիների միջև, չկա լեգիտիմություն՝ անկախ նրանից, թե ԿԸՀ ինչ թիվ է նկարել վերջին ընտրություններին։
Քաղաքացիները, իրենց ընտրված լիազորների միջոցով, ցանկացած պահի իրավասու են սահուն իշխանափոխություն իրականացնելու՝ չսպասելով հերթական համապետական ընտրությունների»։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք թափեցինք հայի արյուն». Կապանում բռնված ադրբեջանցու տեսագրությունը
- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- Ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՀՀ ՊՆ
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան