Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
Որտե՞ղ ու ովքե՞ր են բռնել ադրբեջանցի զինծառայողին։ Բռնելուց հետո ո՞ր մարմնին են հանձնել։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն այս հարցերն անպատասխան թողեց՝ նշելով, որ տարածած հաղորդագությունից զատ ոչինչ ասել չի կարող։
«Դիմեք իրավապահներին»,-ասաց նա։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ի հեռախոսազանգերին այս պահին չի պատասխանում։ Ավելի վաղ հայտնել էր, եթե Հայաստանի տարածքում ադրբեջանցի է հայտնաբերվում, ապա դրանով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։
«Ենթադրում եմ, իրենց պետք է փոխանցվի։ Ուրիշ բան, եթե պարզվի, որ նա կապ ունի կոմբինատում տեղի ունեցած սպանության հետ, այդ դեպքում քննչական ենթակայության հարցը կլուծվի»,-ասել էր նա։
Հարցին, արդյո՞ք կոմբինատի տարածքում չեն եղել տեսախցիկներ, Գոռ Աբրահամյանն արձագանքեց՝ չի ուզում հայտնել տվյալներ, որոնք այս պահին նախաքննական գաղտնիք են հանդիսանում։
ԱԱԾ մամուլի կենտրոնից փոխանցեցին, որ այս պահին ադրբեջանցուն ԱԱԾ-ին փոխանցելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։
Ոստիկանությունից հայտնեցին՝ ադրբեջանցին գտնվում է ոստիկանությունում։ Որևէ այլ ինֆորմացիա չտրամադրեցին։
Նշենք, որ Կապանում համոզված են՝ հենց ադրբեջանցին է սպանել Կոմբինատի աշխատակցին։
Հարակից հրապարակումներ`
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- Ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՀՀ ՊՆ
- ԶՊՄԿ-ի պահակակետից քննիչները երկփողանի հրացան են վերցրել
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան