Կառավարությունը Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, Ավինյանի ներկայությամբ, 10 մլրդ դրամ հատկացրեց մայրաքաղաքին
«2019-20թթ. սկսած Երևանի մեր գործընկերները բարձրացնում էին այն հարցը, որ Երևան քաղաքը սուբվենցիոն ծրագրերից չի օգտվում, մենք շատ դեպքերում նաև պետական ուղիղ ֆինանսավորմամբ չենք իրականացնում»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Երևանաին ՀՀ բյուջեից 10 մլրդ դրամի համաֆինանսավորում տրամադրելու նախագծի քննարկման ժամանակ:
Նա տեղեկացրեց, որ գործադիրում քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ պետք է տեսնեն, թե ինչ կարևոր ծրագրեր կան, որոնք նաև ՔՊ-ի քաղաքական հանձնառությունն են և փորձեն դրանք հերթով իրականացնել:
«Եվ ահա շուրջ մեկ տարի քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, թե որ ծրագրերը պիտի իրականացվեն»,-հայտարարեց Փաշինյանը:
Որոշմամաբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված 10 մլրդ դրամ բյուջեից ներգրավվող ֆինանսական միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել Շենգավիթ վարչական շրջանի հ. 140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 41 և Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մսուր-մանկապարտեզները, ինչպես նաև բարեկարգել Աջափնյակ վարչական շրջանի հ.48 և Էրեբունի վարչական շրջանի հ.71 մսուր-մանկապարտեզների բակային տարածքները: Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման և շրջակա տարածքի բարեկարգման նախագիծը կստեղծի Կենտրոն վարչական շրջանում նոր մշակութային և հանգստյան գոտի, որը կհաղորդի Երևան քաղաքին ճարտարապետական և զբոսաշրջային նոր շունչ:
Նախատեսվում է հիմնանորոգել Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական և Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգիները: Կարևորելով Երևան քաղաքի պոլիկլինիկաների կողմից մատուցվող առողջապահական ծառայությունները և դրանց որակական բարձրացումը՝ նախատեսվում է հիմնանորոգել Արաբկիր վարչական շրջանի հ.11 պոլիկլինիկան և Կիլիկիա թաղամասում գտնվող հ. 8 պոլիկլինիկայի մասնաշենքը: Նախատեսվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասում, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան-Հովսեփյան փողոցների խաչմերուկը ընկած հատվածում կառուցել կոյուղատար համակարգ, որտեղ դրա բացակայության պատճառով տեղի բնակիչները և դպրոցի շահառուները բախվում են մի շարք կենցաղային խնդիրների:
Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման առաջին փուլով նախատեսվում է կառուցել շուրջ 10,6 կմ երկարությամբ գազատար։ Այս փուլում նախատեսվում է նաև կառուցել գազաբաշխիչ կայան (ԳԲԿ), որը գտնվելու է Մասիս խոշորացված համայնքի տարածքում: Կառուցման համար արդեն նախատեսված է 480քմ արտադրական նշանակության հողամաս։ Նախատեսվում է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շահագործման ոչ պիտանի վերելակները փոխարինել 473 նոր վերելակներով, որն էապես կնպաստի Երևան քաղաքի ընդամենը փոխարինման ենթակա վերելակների թվի կրճատմանը: Նախատեսվում է կառուցել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհ, որի երկարությունը կկազմի շուրջ 1381 մ: Երևան քաղաքում փողոցների միջին նորոգման աշխատանքներ են իրականացվելու Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ մանրամասներ է ներկայացրել նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Հայրենակիցնե՛ր, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սրանից հետո անընդհատ լինելու է երաշտ, անընդհատ. Փաշինյան
- Դժգոհ լինելով ծրագրերի ընթացքից՝ կառավարությունն հերթական՝ արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. ծրագիրը հաստատեց
- Ադրբեջանի գործողությունները սադրիչ են եղել և հակասում են Պրահայի և Սոչիի հայտարարություններին. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կընդունի 2023 թվականի ամառային զորակոչի և զորացրման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին