Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կընդունի 2023 թվականի ամառային զորակոչի և զորացրման մասին
Կառավարությունն այսօրվա նիստում կընդունի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշումը:
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամետը սահմանել 2023թ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության 2021թ. որոշմամբ այդ տարվա ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվել է 2021թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը»:
Հարակից հրապարակումներ`
- 2023 թվականի գարնանային զորակոչի բոլոր ժամկետային զինծառայողները կծառայեն Ռուսաստանում
- Հետմահու պարգևատրվել են 2022թ. աշնանը ռազմական գործողությունների հետևանքով Երևանից զորակոչված զինծառայողները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան