Կոդը մի կցեք քարտին. Հիշեցնում է ոստիկանությունը
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում օրեր առաջ հաղորդում է տվել գյումրեցի մի կին: Նա հայտնել է՝ Շիրակացու փողոցում կորցրել է բանկային քարտը, որից կանխիկացրել են 160 հազար դրամ:
Ոստիկանությունից հայտնում են, որ Շիրակի մարզային քննչական վաչությունում նախաձեռնվել էքրեական վարույթ, և Կումայրիի բաժնի քրեական հետախույզներն անցան գործի:
Օրեր տևած բազմաբնույթ միջոցառումների արդյունքում, ի վերջո, պարզվել է, որ կնոջ քարտից գումարը կանխիկացրել է Սարագյուղի 29-ամյա մի բնակիչ: Ապրիլի 10-ին երիտասարդը հրավիրվել է ոստիկանության բաժին և խոստովանել, որ քարտը գտել ու գումարը կանխիկացրել է ինքը: Ընդ որում, կանխիկացրել է շատ հեշտ, քանի որ կինը թղթի վրա գրված կոդն անհեռատեսորեն կցել էր քարտին:
«Բազմիցս զգուշացրել ենք` քարտի հետ չպահել գաղտնանիշը, և այս դեպքն էլ հերթական համոզիչ փաստարկն է, թե ինչու պետք չէ այդպես վարվել:
Կումայրիի ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ` կնոջ քարտը հայտնաբերելու և գողոնը տուժածին վերադարձնելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,-նշում են ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան