«Հրապարակ». Մհեր Սահակյանը չի մասնակցել քվեարկությանը, որովհետև վերջին դեպքերի կապակցությամբ մեկնել է Տեղ համայնք
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանը երեկ 65 կողմ, 0 դեմ ձայնով նախ Անահիտ Մանասյանին ընտրեց ՄԻՊ, ապա ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցեցին միայն ՔՊ-ականները, այն էլ՝ ոչ ամբողջ կազմով, քանի որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը երեկ առավոտյան գործուղվել էր Սանկտ Պետերբուրգ։
Ինքը՝ Մհեր Սահակյանը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, անձամբ կողմ կքվեարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»։ Երեկ նա չմասնակցեց քվեարկությանը, ինչո՞ւ, որովհետև, Սեյրան Օհանյանի փոխանցմամբ, պատգամավորը վերջին դեպքերի կապակցությամբ մեկնել է Տեղ համայնք։
Նշենք, սակայն, որ Տեղ մեկնած ընդդիմադիր պատգամավորների շարքում Սահակյանի անունը գործընկերները չէին հիշատակել։ Ագնեսա Խամոյանի և Քրիստինե Վարդանյանի գրառումների համաձայն՝ Տեղ են մեկնել Արթուր Սարգսյանը, Աննա Գրիգորյանը, Ասպրամ Կրպեյանը, Գառնիկ Դանիելյանը և իրենք։ Հիշեցնենք, որ Սահակյանը մոտ 2 շաբաթ առաջ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հարվածել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Սահակյանը խորհրդարանում հայտարարեց, որ ինքնապաշտպանության է դիմել, մինչդեռ իրեն խուլիգանություն են վերագրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան