Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցին հայտնաբերվել է Սյունիքի մարզում։ Այս պահին նրան տանում են ոստիկանության Կապանի բաժին։
«Նշենք, որ գիշերվանից էին սկսել որոնողական աշխատանքները, նույնիսկ ստուգում էին անտառային կածանները։ Ըստ մեր տեղեկությունների նրան ճանաչել ու բռնել է Կապանի անտառապահներից մեկը։ Ադրբեջանցու մոտ հայտնաբերվել է պտուտակահան, նոթատետր և փամփուշտներ»,- գրել է Aravot.am-ը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալված ադրբեջանցին այժմ Կապանի ոստիկանական բաժնում է։ Տեղեկություններ կան, որ ադրբեջանցուն հայտնաբերել են Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղում։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Քիչ առաջ կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն։
Երեկ երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենային կրակոցով սպանվել էր պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, և ըստ որոշ տեղեկությունների՝ սպանություն կատարողն այն ադրբեջանցիներից մեկն էր, ով ներխուժել էլ Սիսիան՝ քաղաքացու տուն ու դրան չէին հասցրել բռնել։
Ըստ տեղեկությունների՝ նրա ձեռքին եղել է Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։
Կապանցիները ադրբեջանցուն հանձնել են իրավապահներին։
Խաղաղության դարաշրջանի բացումը շարունակվում է։
ԱՊԱԳԱ ԿԱ՛»։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող։ ՊՆ-ից ասել էին, որ ադրբեջանցի երկրորդ զինծառայողին որոնում են։ Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՀՀ ՊՆ
- ԶՊՄԿ-ի պահակակետից քննիչները երկփողանի հրացան են վերցրել
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան