
«Սևանը գլխիկոր դեպի անմահություն է ճանապարհում իր հերոսին»
«Սևան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանը գրում է.
«Հայրենիքի համար իր երիտասարդ կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած Նարեկ Սարգսյանի հոգեհանգստի արարողությունն է։ Ամբողջ Սևանն է այստեղ։ Բոլորը լուռ են ու գլխիկոր։ Երկինքն ամպոտ է ու օրը անձրևոտ։ Բոլորն են լուռ արտասվում ու գլխիկոր իրենց հարգանքի տուրքն մատուցում հերոսին։
Երկինքն էլ է արտասվում։ Օրը ձգվում է երկար ու դեռ ձգվելու է։ Մինչև ե՞րբ և որքա՞ն այսպես։
Չկա պատասխան։
Սևանը գլխիկոր դեպի անմահություն է ճանապարհում իր հերոսին՝ մեր բոլորի հերոսին»։
Հարակից հրապարակումներ`
- Տեղ գյուղում ծանր վիրավորված զինծառայողի առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա. Անահիտ Ավանեսյան
- Մկրտիչ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հայրական տանը
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Մկոն ինտելեկտուալ զինվորականի տեսակ էր. Թալինը սգում է
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ