Նիկոլ Փաշինյանը ստել է՝ հայտարարելով, թե ադրբեջանցին լքել է ՀՀ տարածքը
Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի բնակիչներին հաջողվել է բռնել ՀՀ տարածքում շուրջ 3 օր ազատ շրջող ադրբեջանցուն: Ավելին, դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկություններով, վերջինիս մոտ հայտնաբերվել է երեկ սպանված ԶՊՄԿ պահակի հեռախոսը. եթե այս փաստը ևս հաստատվի, ապա ստացվում է, որ թշնամու զինվորը ՀՀ տարածքում օրեր շարունակ ազատ զբոսնելուց զատ, նաև ՀՀ քաղաքացի է սպանել: Եվ կատարավածը փաստացի դիվերսիա է Ադրբեջանի կողմից:
Կարելի է երկար խոսել ՀՀ բանավայրերի անպաշտպանության և Հայաստանի ուժային կառույցների՝ ԱԱԾ, ՊՆ, Ոստիկանության կողմից ցուցաբերված խայտառակ անգործության մասին, բայց այս համատեքստում կարևոր են կատարվածի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները:
Փաշինյանը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպասխանի ժամանակ հայտարարել է.
«Կատարված քննչական գործողությունների արդյունքում անկհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ` մյուս համածառայակիցների կողմից նվաստացումների ու ճնշումների»: Ապա հավելել է, թե «ամենևին էլ փաստ չէ, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ցանկանում է վերադառնալ Ադրբեջան»:
Մինչդեռ այսօր հայտնաբերված ադրբեջանցու հեռախոսում եղած տեսանյութում վերջինս նշում է, որ եկել է «Հայաստան հայերի արյուն թափելու» և «կմեռնի, բայց չի դավաճանի իր հայրենիքը»:
Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, թե իբր երկրորդ ադրբեջանցին որոշել է հետ գնալ հայրենիք․ «Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, ինքը հենց սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»։
Մինչդեռ վերջինս ոչ միայն շարունակել է անարգել գտնվել ՀՀ տարածքում, այլև, ըստ մամուլի, յուրացրել է ԶՊՄԿ՝ սպանված պահակի հեռախոսը: Իսկ թե ինչ մասնակցություն է ունեցել բուն սպանության փաստին, հույս ունենք, կպարզի քննությունը:
Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ակհայտ ստելով փորձել կոծկել թշնամու, ըստ փաստերի, պլանավորած դիվերսիան և անհարկի հանգստացել ժողովրդին՝ վերջինիս հեռանալու մասին կեղծ լուրով, թողնում եք ընթերցողի դատին:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սուրենյանց. Ահա, ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը
- Էլբակյան. Սա հավելյալ ապացույց է, որ հայության ազգային-հասարակական շահերն սպասարկող կառավարություն չկա
- «Մենք թափեցինք հայի արյուն». Կապանում բռնված ադրբեջանցու տեսագրությունը
- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- ԶՊՄԿ-ի պահակակետից քննիչները երկփողանի հրացան են վերցրել
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին