Սպիտակում գայլը հարձակվել ու կծել է քաղաքացուն. Բժիշկը մանրամասներ է պատմում
Սպիտակ քաղաքի գազալցակայաններից մեկի տարածքում գայլը հարձակվել ու կծել է քաղաքացուն։ 41-ամյա տուժած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։
Բժշկական կենտրոնում՝ վիրաբույժ Ֆրունզե Եղիյանի և հերթապահ բուժանձնակազմի կողմից անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Հետազոտությամբ տղամարդու ձեռքին ու մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է գայլի ատամի կծած վերք:
«Կատարվել է վերքերի մշակում, իրականացվեկ հակակատաղության դեմ պատվաստում։ Վիճակը կայունացել է, դուրս է գրվել՝ հետագա բուժումը շարունակելով ամբուլատոր պայմաններում»,-Panorama.am-ին հայտնեց Սպիտակի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ Ֆրունզե Եղիյանը։
Բժիշկը հիշում է, որ մի 4-5 տարի առաջ էլ նման դեպք էր եղել սակայն տարածաշրջանի գյուղերից մեկում։
Քննարկումներից պարզ է դառնում, որ գազալցակայանում կենդանուն բռնել չի հաջողվել։ Նույն օրը մի գայլ հայտնվել է բնակիչներից մեկի բակում, որտեղ էլ սպանվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին