
Մեկ ոսկի, մեկ արծաթ, և երկու մարզիկ Վրաստանի հավաքականի կազմում
Դպրոցականների շրջանում բռնցքամարտի Վրաստանի հավաքականում՝ մեկ ոսկի, մեկ արծաթ և երկու մարզիկ, jnews-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի մարզիկների համար այսպիսի արդյունքով ապրիլի 12-ին, ավարտվել է 2023 թվականի բռնցքամարտի դպրոցականների առաջնության Մառնեուլիի մրցումները։
Վրաստանի առաջնությանը մասնակցում էին 2009 և 2010 թվականներին ծնված դպրոցականները՝ 13-14 տարեկան տղաներ և աղջիկներ, որոնցից երեքն Ախալքալաքից էին՝ Պետրոս Նահատակյանը, Գոռ Ղազարյանը և Էդիկ Համազարյանը։ Նրանցից երկուսը դուրս են եկել եզրափակիչ և այսօր պայքարում էին առաջին հորիզոնականի համար:
Գոռ Ղազարյանը պարտության մատնեց Սագարեջոից իր մրցակցին՝ Դավիթ Պասիկաշվիլիին: Նա Ախալքալաք կվերադառնա ոսկե մեդալով։ Պետրոս Նահատակյանը զիջեց իր մրցակցին՝ քութայիսցի Դավիթ Կուբանիշվիլիին և զբաղեցրեց երկրորդ պատվավոր տեղը: Նա Ախալքալաք կբերի արծաթե մեդալ։ Երկու մարզիկներն էլ դպրոցականների շրջանում Վրաստանի բռնցքամարտի հավաքականում են ընդգրկվել։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին