Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ դիմաց նստացույց են սկսել
«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական ՀԿ անդամները նախնական 24 ժամով հայտարարել են նստացույց։
«Հարգելի քաղաքացիներ, մտահոգ մարդիկ, մենք այս պահից սկսած Քննչական Կոմիտեում ենք և մեր նստացույցով պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել մեր մայրերին, որոնք ի տարբերություն ոստիկանների մայրերի՝ ՀԵՐՈՍ ԾՆԱԾ ՄԱՅՐԵՐ ԵՆ❗️
Հենց հիմա❗️ 24 Ժամով նստացույց, իսկ հետագա անելիքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշված է «Որդիների Կանչ»-ի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ «Որդիների Կանչ» ՀԿ անդամները 44--օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն են, հարազատները։
Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։
«Մենք կարծում ենք՝ արդեն անիմաստ է առերեսումը, սա արհեստական ձգձգվող պրոցես է դառնում։ Իրենք ներկայացրել են, որ բոլոր ծնողները պետք է առերեսվեն բոլոր ոստիկանների հետ։ Դա ամիսներ կտևի։ Երբ գոնե մեկ ոստիկանի մեղադրանք առաջադրվի, քանի որ հենց իրենք են ասում, Արթուր Խուդինյանի խոսքում նման բան կար, որ անօրինական գործողություն է տեղի ունեցել, մենք տեսնենք, որ գործը տեղից շարժվում է, կմտածենք՝ առերեսումները շարունակվե՞ն, թե՞ ոչ։ Այսօր, կարծում ենք, ամեն ինչը արհեստական է»,- ավելի վաղ ասել էր զոհված զինծառայողներից մեկի հայրը։
Լուսանկարները՝ 2022 թ., սեպտեմբերի 21, Եռաբլուր զինվորական պանթեոն
Հարակից հրապարակումներ`
- «Ոստիկանության «մուսկուլավորները» Եռաբլուրում հերոսների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու համար են»
- Ոստիկանները չեն հերքում, որ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին իրավական պահանջ չի ներկայացվել. Պաշտպան
- Նույնիսկ ամենաթունդ հայհոյանքները մեղմ կհնչեն այս դեպքում․ Իշխանյանը՝ Եռաբլուրում կատարվածի մասին
- ՄԻՊ. Եռաբլուրում տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին