Զոհված զինծառայողների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը
«Բոլոր մեր ղեկավարները մեղավոր են։ Մեզ ղեկավարում են թուրքերը, գործուղման են գնացել, ի՞նչ անեն։ Դուրս եկեք, ժողովուրդ՝ կաթողիկոսից սկսած մինչև վերջին մարդ, եթե դուրս չգան, երկիրն այս վիճակից դուրս չի գա»,- վրդովված ասած զոված զինծառայողի ծնողը՝ շեշտելով, որ ոչ ոքի թույլ չեն տալու ՔԿ-ի դռնից դուրս գա՝ մինչև պատասխան չտան ծնողներին»,- ասաց զոհված զինծառայողների մեկի մայրը։
«Պետք լինի՝ 24 ժամ էլ կկանգնենք այստեղ։ Ամեն զինվորի մահվան լուր լսելուց նորից մեռնում ենք, հետ ենք գալիս», - վրդոված ասաց մեկ այլ ծնող։
Այնուետև զոհված զինծառայողների ծնողները փակեցին Մամիկոնյանց փողոցը՝ աթոռներ դրեցին փողոցի կենտրոնին և նստեցին։
Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանները բռնություն էին գործադրել։ Ամենատարածված լուսանկարներից մեկը՝ երբ 4 ոստիկան ծնողներից մեկին ուղղակի վերցնում ու հեռացնում են Եռաբլուրից։ Այսօր նույն ծնողը պնդում է, որ լուսանկարներով ցույց է տվել ովքեր են եղել իրավապահ համակարգի այդ աշխատակիցները, սակայն գործին որևէ ընթացք չի տրվել։
«Այս ամենը խոսում է անօրինության մասին։ Մենք այսօր պահանջում ենք հանդիպում՝ պարզելու,թե ինչու ընթացք չի ստացել գործը։ Մարդիկ նույնիսկ չեն բարեհաճում մեզ հետ հանդիպել, երևի վերևից հրահանգ չունեն։ Մենք էլ անցանք այս գործողությանը»,- ասաց փողոց փակած մայրը՝ պնդելով, որ այս երկրի փրկրությունը՝ իշխանափոխությունն է։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրված չէ․ Զոհված զինծառայողի ծնող
- Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ դիմաց նստացույց են սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին