Ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՀՀ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը»։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող։ ՊՆ-ից ասել էին, որ ադրբեջանցի երկրորդ զինծառայողին որոնում են։
Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածք մուտք գործելու մասին ասել էր. «Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի իր ծառայակցի հետ փախուստի էր դիմել իրենց դիրքերից՝ մյուս համածառայակցիների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով»։ Նա նշել էր, որ ձերբակալված ադրբեջանցին գոնե այդ պահին վերադարձի մասին ցանկություն չէր հայտնել։
«Ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, հենց սահմանը հատելուց շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ ինքը փոշմանել է և ուզում է վերադառնալ»,- ասել էր Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի զինվորն իր ծառայակցի հետ փախուստի էր դիմել իրենց դիրքերից. Փաշինյան
- Հստակություն չկա, թե ադրբեջանցիները քանի հոգի են ու ինչ նպատակով են մուտք գործել Հայաստան. Աբրահամյան
- Բնունիս գյուղ մտած ադրբեջանցուն գյուղի ժողովուրդն է բռնել. «Ազատություն»
- Դանակը ձեռքին էր. Նոր մանրամասներ Սիսիանում հայտնված ադրբեջանցի զինծառայողից
- Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող. ՊՆ
- ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին իրավապահների մոտ է. Aravot.am