Եթե մեր ԶՈւ-ն նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին. Քոչարյան
«Հայաստանի Զինված ուժերը Տեղ գյուղում հակահարված տվեցին, և, այնուամենայնիվ, եթե մեր Զինված ուժերը նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին այդտեղ»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա կարծում է, որ հետագայում պետք է ելնեն այն իրողությունից, որ Զինված ուժերի և՛ կարողությունները, և՛ բովանդակությունը պետք է լինի այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջև դրած խնդիրը։
«Այն, ինչը որ մերն է՝ մերն է, դրանից ավելի, եթե հակառակորդը ոտնձգություն պետք է անի, ինքը պետք է իմանա, որ հարվածը ստանալու է։ Այդտեղ իշխանությունների հանձնարարական լինել-չլինելը նշանակություն չունի։ Զինված ուժերն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է իրականություն դարձնի», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա նշեց, որ Տեղ գյուղում ապրիլի 11-ին տեղի ունեցած հարձակման հետ կապված ծառայողական քննություն անպայման լինելու է թերացումները պարզելու համար։
«Անպայման կլինեն ծառայողական քննություններ։ Մասնագիտական քննության արդյունքում պետք է գանք որոշակի եզրահանգումների։ ԱԱԾ-ում անպայման կլինի, նաև անհրաժեշտության դեպքում Զինված ուժերում էլ կլինեն, որովհետև այստեղ և սահմանապահ զորքերն են ունեցել գործառույթ, և Զինված ուժերը», - ասաց Քոչարյանը։
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին պաշտոնից ազատելու մասին խոսելիս՝ նա ասաց. «Սահմանապահ զորքերի հրամանատարն այս ընթացքում ծանրագույն իրավիճակում իր առջև դրված խնդիրները որպես հրամանատար... կարող եմ ասել պրոֆեոսիոնալ առումով բարձրակարգ սպա է, իր՝ պաշտոնից ազատվելը որքանով է կապված Տեղ գյուղի դեպքերի հետ, ինչ-որ չափով առնչություն կարող է ունենալ, բայց նրա պաշտոնազրկման համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին»։
Նա նշեց, որ Մարալչյանի պաշտոնազրկումը չկապել միայն Տեղ գյուղի դեպքերի հետ, կարող է նաև պաշտոնների տեղաշարժ լինել, որը պետք է միտված լինի հետագայում սահմանապահ զորքերի, պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումների ներդաշնակ համագործակցությանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
Հարակից հրապարակումներ`
- Տեղում զոհված Մկրտիչ Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուրում
- Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում. Արտակ Զաքարյան
- Կնշանակվի քննություն, թերացողները կերևան. ԳՇ պետը՝ Տեղի ուղղությամբ թշնամու հարձակման մասին
- Տեղ գյուղում ծանր վիրավորված զինծառայողի առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա. Անահիտ Ավանեսյան
- ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
- Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից
- Մկրտիչ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հայրական տանը
- Մեզ ուզում են համոզել, որ մեր հողը մերը չէ. Լուսանկարներ Տեղ գյուղից
- ՌԴ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար. Զախարովա
- Ասպրամ Կրպեյանը մանրամասներ է հայտնում Տեղ գյուղից
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Վրթանեսյանը՝ հրապարակած տեսանյութի մասին. ՊՆ-ն պարտավոր է նորմալ բացատրություն տալ, թե ինչ է եղել
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Ալեն Ղևոնդյան. Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ, որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին
- Գիշերը հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են
- Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
- Բաքվի տարածած ստահոդ տեղեկատվությունը՝ իրանական ԱԹՍ-ների կիրառության մասին հետապնդում է երկու հիմնական նպատակ․ Ոսկանյան
- Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ. ՊՆ
- Մոտ 400 հա Տեղ գյուղում ադրբեջանցիները դիրքավորվել են մեր սուվերեն տարածքներում. Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան