Աննա Կոստանյան. Արգիշտի Քյարամյանը երևի վախեցել է համբերության բաժակը լցված ծնողներից
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է.
«24 ժամը շուտով կլրանա, ինչ որդեկորույս ծնողները ՀՀ քննչական կոմիտեում նստացույց են անում ու պահանջում տեղեկացնել, թե արդյոք Եռաբլուրում ծնողների հանդեպ բիրտ ուժ կիրառած` ոստիկանության ծառայողներից որևէ մեկը մեղադրյալի կարգավիճակ ստացել է, թե ոչ։
Վերջին տեղեկություններով քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն այսօր աշխատանքի չի ներկայացել, երևի վախեցել է համբերության բաժակը լցված ծնողներից։
Ասեմ նաև, որ ըստ երևույթին ՀՀ քննչական կոմիտեն խուսափում է այս հակազգային իշխանությանը պաշտպանող ոստիկաններին մեղադրյալ հռչակելուց, քանի որ ոստիկանների մոտ հրաման կատարելուց հրաժարվելու համատարած պրակտիկա ձևավորելու նախադեպ կստեղծվի։
Դե օբյեկտիվ վախ է, բա հետո խոստացված «ապագայում» ո՞վ է պաշտպանելու իրենց անվտանգությունն ու իշխանության անընդհատությունը։
Մի խոսքով, ծնողներին աջակցել է պետք»։
Հարակից հրապարակումներ`
- Էլիբեգովա. ՔԿ-ի ռելիզը կարդացի, ցինիզմից ապշում եմ
- ՔԿ դիմաց բողոքի ակցիա իրականացնող ծնողներին մի կին իր թխած գաթան էր բերել
- ՔԿ-ն՝ զոհված զինծառայողների հարազատների պահանջների մասին
- «Թուրք», «դավաճան», «ամոթ»՝ զոհված զինծառայողների ծնողները վանկարկեցին ՔԿ նախագահի հետևից
- Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ դիմաց նստացույց են սկսել