Իրավիճակը լավ չի ու խնդրում եմ իրեն չանհանգստացնել. Արամ Նիկոլյանի ներկայացուցիչ
Այսօր Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը այրել է Ադրբեջանի դրոշը և հեռացրել բեմից։ Տեսակադրերում երևում է, որ անվտանգության աշխատակիցները փորձում են հեռացնել նրան և խլել դրոշի մնացորդները։
Aysor.am-ը փորձել է կապ հաստատել Արամ Նիկոլյանի հետ՝ պարզելու՝ որտեղ է նա, արդյոք տարվել է ոստիկանություն, սակայն նրա ներկայացուցիչներից, որը չցանկացավ նշել իր անունը, Aysor.am-ի հետ զրույցում խնդրել է չանհանգստացնել Նիկոլյանին, նշելով, որ լարված իրավիճակ է։
«Ներկա պահին իրավիճակը լավ չի ու խնդրում եմ իրեն չանհանգստացնել», - ասել է զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Երկրի ներսում սկսում է ինչ-որ բան եռալ. Օգտատերերն արձագանքում են Ադրբեջանի դրոշն այրելուն
- Հայտնվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են բեմից հեռացնում Ադրբեջանի դրոշը
- Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության մեկնարկին երևանյան բեմում այրել են, ապա հեռացրել Ադրբեջանի դրոշը