ԱԺ դահլիճում խայտառակ դեպք եղավ, երբ Փաշինյանը փորձում էր բացատրել, որ ադրբեջանցի զինծառայողը կարող է հետ է գնացել. Գեղամ Մանուկյան
«Անզեն աչքով էլ երևում է, որ Տեղ գյուղում թշնամական առաջխաղացումը չէր լինի, եթե իշխանության ղեկին լիներ երկրի մասին մտածող, գործողությունները ծրագրող, համակարգված գործողություններ, կառավարում իրականացնող անձնավորություն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ Տեղ գյուղում թշնամին այդքան առաջխաղացում չէր ունենա, քանի որ մեկ տարի առաջ արդեն հայտնի էր, որ ճանապարհը փոխվելու է Տեղ-Կոռնիձոր ուղղով և մեկ տարվա ընթացքում հնարավոր էր և ամրաշինական, ինժեներական աշխատանքներ, և տեղակայման ամբողջական համալիր ծրագիր իրականացնել։
«Ամենախորհրդանշականն է. 30 տարվա մեջ հարյուր հազարավոր մեր հայրենակիցները նկարվել են «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակի առաջ,երբ դու գիտես, որ ամսի մեկով հեռանում ես այդ հատվածից, մեկը չկար երկիրը սիրող, որ ասեր՝ այս ցուցանակը տանենք։ Տեղ գյուղի հետ կապված ամենախորհրդանշականը այդ ցուցանակը գերության մեջ թողնելն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների՝ Հայաստանի տարածք մտնելուն, ու, մասնավորապես, դրանցից մեկին ապրիլի 13-ին քաղաքացիների կողմից բռնելուն, նա ասաց. «Երեկ փակ հանդիպմանը ներկա էր ԱԱԾ հակահետախուզության պետի տեղակալը, Հայաստան ներխուժած երկորրդ ադրբեջանցու հետ կապված ամբողջական տեղեկատվություն չկարողացավ տալ՝ ասելով, որ դեպքը նոր է տեղի ունեցել։
Փաստ է, որ երեք օր շարունակ ադրբեջանցի զինվորը կարողացել է Սիսիանից հասնել մինչև Կապան։ Սա ինքնին արտառոց ու խայտառակ դեպք է։
Երկրորդ խայտառակ դեպքը, որ արդեն տևական ժամանակ է կա, ԱԺ դահլիճում է եղել, երբ Նիկոլ Փաշինյանը իր վրա վերցնելով նախաքննական, հետախուզական, հակահետախուզական, փաստաբանական, ալիևյան, բոլոր պաշտոնները, փորձում էր բացատրել, որ նա կարող է հետ է գնացել։
2020թ-ի հուլիսյան դեպքերին էլ փորձում էր բացատրել, թե ադրբեջանցիները Տավուշում մեքենայով, որ եկել էին, երևի մոլորել էին»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԽՔ-ը ստել է. Հայկ Մամիջանյան
- Կապանում բռնած ադրբեջանցուն հանձնել են ԱԱԾ-ին
- Հայտնաբերված ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը. Քաջարանի համայնքապետ
- Ադրբեջանցի զինծառայողի ձայնագրությունը բավարար է, որպեսզի վերջինս չհամարվի մոլորված. Զաքարյան
- Նիկոլ Փաշինյանը ստել է՝ հայտարարելով, թե ադրբեջանցին լքել է ՀՀ տարածքը
- «Մենք թափեցինք հայի արյուն». Կապանում բռնված ադրբեջանցու տեսագրությունը
- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- Ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՀՀ ՊՆ