Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում. Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Իրականում Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում: Այս համատեքստում բարդ կամ մեկնաբանության կարոտ խնդիր չկա: Խոսքը բացառապես վերաբերել է ստատուս քվոյին, որի պարագայում Արցախի կարգավիճակն առկախվել է մինչև փոխհամաձայնեցված ընթացակարգով ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆԱԽԱՁԵՌՆԵԼԸ, իսկ ստատուս քվոն պահպանելը, առանց որևէ պետության կազմում Արցախը ներառելով, թելադրված է եղել հենց 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ուժով: Սա շատ լավ հասկացել են ադրբեջանցիները, ուստի մշտապես փորձել են մերժել այդ փաստաթղթերը: Արդեն քանիցս կրկնում եմ, որ տարածքային ամբողջականությունը ճանաչվել է բացառապես այս առանցքային վերապահումով:
Հ.Գ. Մադիրդյան սկզբունքների իրական հեղինակը Վարդան Օսկանյանն է, ով բազմիցս, դեռևս 2019 թվականից, պատրաստակամություն է հայտնել քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելով, հանուն համազգային շահերի և անվտանգության, բարեխղճորեն բացատրել պատկան մարմիններին այս պարզագույն հիմնադրույթը ...»։
Հարակից հրապարակումներ`
- Երբեք որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել․ Սերժ Սարգսյան
- Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս. Փաշինյան
- Փաշինյանի մոտ կանգնած մարդկանց ասացի՝ ձեր ղեկավարին փոխանցեք, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ է, կարող է կանչել ու խորհրդակցել. Օսկանյան
- Մադրիդյան սկզբունքների մանիպույլյացիա է, Ադրբեջանի շահի ուղղակի սպասարկում. Վանեցյանն արձագանքել է Փաշինյանին
- Մադրիդյան սկզբունքները նոր իշխանությունների կողմից չեն մերժվել. Ալավերդյան
- Մադրիդյան սկզբունքներն ունեն իրենց հստակ տեղը. Զոհրաբ Մնացականյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան