Լավրովը Գաբալան դարձրել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր թվարկել է այն քաղաքների անունները, որտեղ առաջիկայում կկայանան ԱՊՀ մարզական միջոցառումները։ Ըստ այդմ, այս տարի ԱՊՀ մարզական քաղաքը կլինի Մինսկը, 2024-ին՝ հայկական Գյումրին։
«Դերերը բաշխված են նաև Համագործակցության երիտասարդական մայրաքաղաքների հետ կապված. հաջորդ տարի դա կլինի Տաշքենդը, 2025 թվականին՝ հայկական Գաբալան, իսկ 2026 թվականին՝ հայկական Կապանը», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ Սամարղանդը կլինի ԱՊՀ հաջորդ տարվա մշակութային մայրաքաղաքը։
Նշենք, որ Գաբալան գտնվում է Ադրբեջանի հյուսիսային հատվածում, ունի մոտ 13 հզ բնակչություն։