Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության մեկնարկին երևանյան բեմում այրել են, ապա հեռացրել Ադրբեջանի դրոշը
Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության մեկնարկին միջադեպ է գրանցվել։ Երբ բեմում հայտնվել է մասնակից Ադրբեջանի դրոշը, այն այրել են, ապա բեմից հեռացրել։
Ըստ տարածված լուսանկարների, թշնամական երկրի դրոշը հայաստանյան բեմից հեռացնողը հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանն է։ Նրա հագին Հայաստանի գերբով բլուզ է։
Ականատեսները պատմում են, որ դրոշն արագ փոխարինվել է նորով։
Երկրպագուները սուլոցներով են ընդունել նաև Թուրքիայի դրոշի հայտնվելը բեմում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան